ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ռուս խաղաղապահները հայտարարել են Ղարաբաղի Հադրութի շրջանում իրավիճակի կայունացման մասին

Ռուս խաղաղապահները հայտարարել են Ղարաբաղի Հադրութի շրջանում իրավիճակի կայունացման մասին
14.12.2020 | 13:09

Ռուս խաղաղապահների միջամտությունից հետո իրավիճակը Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում կայունացել է՝ հայտարարել է տարածաշրջանում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, փոխանցում է «Интерфакс»-ը:

«Դեկտեմբերի 11-ին, Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր բնակավայրերի մերձակայքում տեղի է ունեցել հրադադարի ռեժիմի խախտում, որը ճնշվել է ռուսական խաղաղապահ զորամիավորման գործողություններով», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ: Ըստ Մուրադովի՝ այժմ ամեն ինչ հանգիստ է, ռուս խաղաղապահները մշտապես վերահսկում են իրավիճակը, կապ են պահպանում հայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների հետ:

Դիտվել է՝ 4568

Մեկնաբանություններ